Breaking News

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: Նշանակում է՝ Դուք ինչ-որ բան սխալ եք անում: Նիհարելու վերաբերյալ որոշ ընդունված տեսակետներ այդքան էլ ճիշտ չեն, դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել նիհարելու մեթոդները: Իմացեք, թե Դուք ինչն եք սխալ անում՝ կարդալով այս հոդվածը:

Ահա 6 կետ, որոնք Դուք պետք է վերանայեք նիհարելու ճանապարհին:

1. Սխալ սնունդ

Ձեր սննդակարգը կախված է նպատակից, որին Դուք ուզում եք հասնել՝ քաշի նվազում, մկանների զարգացում կամ ընդհանուր վիճակի բարելավում: Կարելի է ժամերով մարզվել մարզասրահում, բայց եթե Դուք չեք ապահովում Ձեր օրգանիզմն անհրաժեշտ նյութերով և կալորիաներով, ապա ցանկալի արդյունքի չեք հասնի:

Նիհարելու համար կարևոր է ոչ միայն ֆիզիկական վարժություններ կատարելը, այլ նաև ճիշտ սնվելը: Լավագույն արդյունքի համար կարելի է ընդունել ճարպն այրող միջոցներ՝ նյութափոխանակությունը արագացնելու համար, ինչպես նաև ախորժակը մեղմելու և էներգիան բարձրացնելու միջոցներ:

2. Չափից ավելի ծանրաբեռնվածություն

Սոցցանցերը լցված են հոլովակներով, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես են մարզվում մարզասրահներում: Այդպիսի կադրերը, իհարկե, մոտիվացնում են մեզ մարզվել՝ լավ մարզավիճակում լինելու համար: Իրականում, չափից ավելի ծանրաբեռնվածությունը ավելի շատ կնվասի մեզ, քան օգուտ կբերի:

Մարզումը հիմնական կետը չէ նիհարելու ճանապարհին: Չափից շատ մարզվելով Դուք շատ էներգիա կկորցնեք, որն անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Ավելի ճիշտ է չափավոր մարզվել, քան հազիվ շնչելով դուրս գալ մարզասրահից:

3. Անբավարար քուն

Անբավարար քունը կարող է իզուր դարձնել Ձեր ջանքերը ավելորդ կիլոգրամներից ազատվելու ճանապարհին: Անբավարար քունն ազդում է այնպիսի հորմոնների արտադրման վրա, որոնք վերահսկում են քաղցի զգացողությունը: Արդյունքում Դուք սկսում եք ավելի շատ քաղցր ուտել, որն էլ փչացնում է այն ամենը, ինչին արդեն հասել եք: Քնի օպտիմալ չափը 7-9 ժամ է:

4. Քաշի մշտական վերահսկողություն

Չնայած այն բանին, որ նիհարելու գործընթացը պետք է միշտ վերահսկել, չարժե գնահատել արդյունքները միայն կշեռքի ցույց տված թվով: Պետք է հիշել օրգանիզմի համար օգուտի մասին, որը բերում են ճիշտ սնունդը և մշտական մարզումները: Խստորեն սահմանափակելով կալորիաները կշեռքի ցանկալի թվին հասնելու համար, կարող եք միայն վնաս հասցնել: Օրգանիզմը վերականգնելու համար անհրաժեշտ է թուլանալ, դրա համար շաբաթը գոնե մեկ օր հանգստացեք մարզումներից:

Դուք կվերալիցքավորվեք էներգիայով հաջորդ մարզումների համար, որը շատ արդյունավետ է ավելորդ քաշից ազատվելու համար:

5. Նիհարել միայնակ

Շատերը վստահ են, որ կարող են նիհարել միայնակ՝ առանց որևէ մեկի օգնության: Իրականում, յուրաքանչյուրին պետք է մոտ մարդկանց օգնությունը՝ ճանապարհից չշեղվելու համար: Ստիպել ինքներդ Ձեզ մարզվել և հրաժարվել սիրելի ուտեստներից հեշտ չէ, դրա համար պետք է շփվել մարդկանց հետ, որոնք կմոտիվացնեն և կոգևորեն Ձեզ:

6. Պարբերականություն

Երբ խոսքը գնում է արդյունքների և գործընթացի մասին, ապա պարբերականությունը գլխավոր կետերից մեկն է: Պետք է ուշադիր հետևել գործընթացին՝ իմանալու համար՝ որտեղ են խնդիրները, ըստ դրա պլանավորել հետագա մարզումները և ձգտել հասնել արդյունքների:

Check Also

Ինչ անել, եթե մաշկը թեփոտվում է

Շատ-շատերի մոտ հատկապես գարնանը սկսում է թեփոտել դեմքը: Ոմանց մոտ դեմքի առանձին հատվածն է թեփոտում, …