Breaking News

«Ժամանակ». «Ներդ­րողների ակումբին» Արա Աբրահամյա­նի չմիանալու իրական պատճառը վարչապետի հետ լար­ված հարաբերություններն են

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միու­թյան նախա­գահ Արա Աբ­րահամյանը «Ներդրողների ակումբին» չմիա­նալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել. «Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակ­ցել, միանալ: Հազար գործ եմ անում: Ես իմ գործերն ունեմ, պարտադիր չէ, որ բոլորը միանան: Լավ կազմակերպություն է, ժամա­նակ է պետք, որ իրենք կարողա­նան իրենց մտքերն իրականաց­նել»: Նշենք, սակայն, որ «Ներդ­րողների ակումբին» Աբրահամյա­նի չմիանալու իրական պատճառը Կարեն Կարապետյանի հետ լար­ված հարաբերություններն են»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …