Breaking News

Հարցը «չորով» է դրվել. Սեյրան Սարոյանն էլ վկա

«Հրապարակը» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ՝ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլև աշխատակազմի։ Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ` օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի-պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու լիմիտն է կրճատվել, օգնականների հարցը չորով է դրվել»,- հիացմունքից խեղդվելով՝ պատմում էր մեր պատգամավոր զրուցակիցը:
Ի՞նչ ասել է` «չորով»: «Ոչ մեկը չի կարող իր որդուն կամ աղջկան դարձնել օգնական»: Չէ-հա՜: «Հաստատ. Սեյրան Սարոյանը՝ քեզ օրինակ. չկարեցավ իր տղուն օգնական դարձնել»: Էսօր չկարեցավ, վաղը` կկարենա։ «Չէ, որոշել են որևէ մեկին ինդուլգենցիա չտալ»:
Ի դեպ, ԱԺ նախկին հաշվապահը դիմում է գրել՝ հեռացել, և նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքի է ընդունել «Արաբկիր» բժշկական կենտրոնի երկարամյա հաշվապահին»:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …