Breaking News

Վանաձորում շարունակվում է ՀՀԿ-ի ոճը, իսկ ՍԴ-ն հայցադիմումը կքննարկի հոկտեմբերի 31-ին

Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը  ArmLife.am-ի հետ զրույցում նշեց, որ ավագանու նիստերին` մասնակցության առումով, ոչինչ չի փոխվել և շարունակում են բոյկոտել. «Իսկ որոշումներ կայացվում են ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից՝ 33 հոգանոց ավագանիում չունենալով մեծամասնություն, այսինքն՝ ընդամենը  15 հոգով,  ինչն էլ վիճարկում ենք ՍԴ-ում»,-նշեց Ք. Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ հայցադիմումի  քննարկման առաջին նիստը ՍԴ-ն նշանակել է հոկտեմբերի 31-ին:

Շուրջ մեկ տարի է, ինչ Վանաձոր քաղաքի կառավարումը  դե յուրե գտնվում է փակուղային վիճակում,  նման պայմաններում քաղաքի կառավարման արդյունավետության մասին Ք. Մարուքյանն անիմաստ է համարում խոսել, քանի որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում: Ըստ նրա՝ Վանաձորում շարունակվում է Հանրապետականի նույն ոճը. «Նույն ոճ ասելով նկատի ունենք՝ անարդյունավետ կառավարում, ուռճացված  ՏԻՄ հաստիքացուցակ,  ոչ ծրագրային բյուջետավարում, հաշվետվողականության ու թափանցիկության պակաս և այլն»,-մանրամասնեց նա:

Թե ինչ ակնկալիքներ ունի ՍԴ-ի որոշումից՝ Ք. Մարուքյանը չի ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել. «Օրը կգա կտեսնենք, հետևություններ կանենք ու կներկայացնենք մեր հետագա անելիքները»:

ArmLife.am

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …