Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Սյունիքի մարզի Վարարակ գետը հակասանիտարական վիճակում է

Սյունիքի մարզի Վարարակ գետը հակասանիտարական վիճակում է: Վարարակ գետը Որոտան գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնագագաթի հարավ-արևելյան լանջից:

«ԷկոԼուր»-ի տեղեկացմամբ՝ գետը աղտոտվում է 21000 բնակիչ ունեցող Գորիս քաղաքի և մոտակա գյուղերի կոյուղաջրերով և կենցաղային աղբով: Աղբը հասնում է 4 ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են Վարարակ գետի վրա` «Քարահունջ», «Սեկա», «Վալ», «Վարարակն» փոքր ՀԷԿ-եր:
«ԷկոԼուր»-ի  ֆոտոխցիկն արձանագրել է ՓՀԷԿ-երի աղբահավաք ցանցերի վրա պարբերաբար հավաքվող աղբը` պլատսիկ թափոններ, հագուստ, սննդային մնացորդներ, սատկած կենդանու մարմին:
«Օրվա ընթացքում մի քանի անգամ մենք հավաքում ենք գետի աղբը, մեր միջոցներով մեքենա ենք վարձում, որպեսզի այս աղբը դուրս հանենք ՀԷԿ-ի տարածքից: Աղբը դարձել է մեր թշնամին, ու չգիտենք, թե այդ հարցը ինչպես լուծել»,-  «ԷկոԼուր»-ին ասել է փոքր ՀԷԿ-երից մեկի աշխատակիցը:
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի եվ տեղեկատվության կենտրոնի տվյալներով Վարարակ գետի քիմիական աղտոտվածությունը 3-րդ դասից հասնում է ամենավատ` 5-րդ դասի` Գորիս քաղաքով անցնելուց հետո: Կենտրոնի տվյալների համանձայն` գետը աղտոտված է նիտրիտ, նիտրատ և ֆոսֆատ իոններով, ամոնիումով: Ի տարբերություն քիմիական աղտոտվածության գնահատման, ՀՀ առողջապահության նախարարության կողմից Վարարակ գետի սանիտարական վիճակի գնահատական չկա:

[smartslider3 slider=50]

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …