Breaking News

Մահափորձ «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ

Սեպտեմբերի 9-ին, Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունից հետո տեղի ունեցած Վարդգես Գասպարիի ակցիայի ժամանակ Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանը, որը իր մեքենան կայանել էր դատարանի դիմաց, նկատել է, որ մեքենայի ազդանշանը միացել է, և լույսը սկսել է թարթել և ցույց տալ անվադողի կողմը։ Այդ պահին Հասմիկ Սարգսյանը չի հասկացել, թե ինչ է կատարվել, բայց, երբ նստել է մեքենա և ցանկացել է դուրս գալ դատարանի տարածքից, ամիջապես զգացել է, որ մեքենան թափ է տալիս և ձայն է լսել մեքենայի ետևի մասից։ Առաջին իսկ խաչմերուկում, երբ Հասմիկը կանգնել է կարմիր լույսի տակ, կողքի մեքենայի վարորդը նրան զգուշացրել է, որ մեքենայի անվադողի մեջ բիզ է խրված։ Հասմիկը բնականաբար դուրս է եկել, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում մեքենայի հետ, և անմիջապես տարօրինակ առարկա է նկատել անվադողի անկյունային հատվածում խրված։ Առարկան օգանական ապակուց բավական մեծ գունդ է եղել։ Հասմիկը անմիջապես գնացել է մոտակա վուլկանիզացիա, որտեղ անվադողից հանել են 7 սմ երկարությամբ բիզ, օրգանական ապակուց գլխիկով։ Բիզը ունի երկկողմանի սրված ծայր։ Վուլկանիզացիայի աշխատողը ասել է, որ նման բիզը միտումնավոր է խրվել անիվի մեջ։ Այն ինքնիրեն չէր կարող հայտնվել անիվի այդ հատվածում և մի երկու միլիմետր դեպի աջ մտցված լինելու և արագ քշելու դեպքում մեքենան կարող էր շրջվել։ Բացի այդ նման բիզը հնարավոր չէ ձեռքով խրել անվադողի մեջ, հավանաբար դա արվել է գործիքի միջոցով։
Հանցագործ ռեժիմը չի հրաժարվում իր նույնքան հանցագործ մեթոդներից, սակայն հաշվի չի առնում, որ պայքարի մասնակիցների մեքենաները բազմիցս են նրանք վնասել ու այրել, և բազմիցս են պայքարի մասնակիցները ենթարկվել ֆիզիկական կտտանքների, սակայն դա երբեք նրանց չի վախեցրել և նրանք պայքարից ետ չեն կանգնել։ Այս հաղորդագրությամբ նաև հրավիրում եմ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և իրավապաշտպանների ուշադրությունը, քանի որ «Հայ կանանց ճակատ»-ի անդամների կյանքին վտանգ է սպառնում։

«Հայ կանանց ճակատ»-ի համակարգող Սյուզան Սիմոնյան

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …