Breaking News

Պատանիների Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն

ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝  Աթենքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր 9 ըմբիշներն էլ ձախողվել են:

Երեկ պայքարի մեջ մտած Առաքել Մովսեսյանը (46 կգ քաշային կարգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Գեորգի Ներսիսյանը (63 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ) տարբեր փուլերում պարտություն են կրել ու անմասն մնացել մեդալներից:

Պատանիների Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն:

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունում հանդես են եկել Առաքել Մովսեսյանը (46 կգ), Գենիկ Առաքելյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Սերոբ Սերոբյանը (63 կգ), Գրեգորի Ներսեսյանը (63 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ), Կամո Հակոբջանյանը (85 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ):

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …