Breaking News

Ռուսական քարոզչամեքենայի փնթի աշխատանքն՝ ընդդեմ Հայաստանի

Ռուսներին ակնհայտորեն անհանգստացրել է ՊՆ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան։ Այն աստիճան, որ Ռուսաստանի խոշորագույն՝ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության մակարդակով բավականին կոպիտ ու վիրավորական ձևակերպումներով վերլուծություն են տեղադրում այն մասին, թե ինչ փիսն է Հայաստաանը, որ Չինացիների հետ զենքի թեմա է քննարկում։

Չվերապատմելով ողջ հոդվածը՝ ֆիքսենք մի քանի առանցքային մտքեր․

1․Հայաստանը «непонятные телодвижения»-ներ է անում:
2․Հայաստանը շանտաժ է անում Ռուսաստանի և այդ կեպ փորձում է իջեցնել զենքի գինը:
3․Հայաստանը այդքան էլ վճարունակ չէ ու առհասարակ՝ հետաքրիր շուկա չէ չինական ռազմական արդյունաբերության համար:
4․ Համ էլ չինական զենքը եթե անգամ լավն է, Հայաստանը չի կարող իր ողջ ռազմական ենթակառուցվածքը փոխել ու անցնել չինականի։
5․ Համ էլ Հայաստանը ժլատություն է անում ու չի բավարարվում նրանով, ինչ մենք (Ռուսաստանը) ենք տալիս։

Սա, ինչ խոսք, լավ է։ Փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում ռուսները փնթփնթում են ու այս կերպով մեսսիջներ են հղում, հետո տեսնում են, որ չի ազդում և սկսում են սիրաշահել։ Պետք չէ շատ սևեռվել հոդվածի տոնայնության վրա։ Պոլիշինելի գաղտնիքն է, որ ռուսական քարոզչամեքենային հատուկ է կոպիտ ու ուրագային աշխատանքը։

Եթե խոսենք նշված ու չնշված դրույթների մասին, ապա հոդվածագիրը մեղմորեն շրջանցում է այն հարցը, որ Հայաստանը ոչ թե պարապությունից ու փողը գյոլ կապելուց է իր զինանոցը արդիականացնում ու մեծացնում, այլ մասնավորապես նրա համար, որ ունենք դաշնակից, ով 5 միլիարդ դոլարի հարձակվողական զենք է վաճառել մեր հակառակորդին և խախտել է բալանսը, որը պետք է հիմա բերել նորմայի։

Զավեշտալի է նաև այն, թե ինչ միամիտ շիկահերի կեցվածքում են հոդվածում արտահայտված փորձագետները։ Երևի դպրոցականին էլ պարզ է, որ Չիանստանի համար Հայաստանին զենք վաճառելը/նվիրելը ոչ այնքան կոմերցիոն հարց է, որքան աշխարհաքաղաքական։ Հայաստանի նշանակությունն էլ Չինաստանի համար մեծ է։ Այո՛, մենք ռեսուրսներ չունենք, ինչպես Աֆրիկան, բայց մենք կարևորագույն հանգույց ենք Չինաստանի ամենապրետենցիոզ տեսլականի՝ Մետաքսի ճանապարհի կոնտեքստում, իսկ չինացիները՝ իրենց իրոք 5000-ամյա պետականության կուլուրայով, շատ լավ են հասկանում, որ օր առաջ հայերի հետ լավ հարաբերություններ ստեղծելը շատ էլ հեռանկարային է, և եթե պետք է դրա համար մի քանի, կամ մի քանի տասնյակ, կամ էլ նույնիսկ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի զենք նվիրել հայերին, ապա դա միանգամայն արդարաված որոշում կլինի։

Ինչ վերաբերում է չինական զենքի կիրառականությանը, ապա այո՛, համենայն դեպս հիմա, իմաստ չունի ասենք՝ չինական տանկեր ձեռք բերելու, որովհետև իրոք լոգիստիկ ու մատակարարման խնդիրներ կլինեն, բայց կարելի է առանձին զինատեսակներ ձեռք բերել ու ստեղծել ավտոնոմ ստորաբաժանումներ, ինչպես հեռահար հրթիռային համակարգերի դեպքում է, կամ էլ՝ հակատանկային միջոցների, կամ էլ՝ հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերի։ Այպես որ, բավականին մեծ դիապազոն ունենք չինական զենքի կիրառականության համար։

Հեղինակ Կոնստատնտին Տեր-Նակալյան

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …