Breaking News

Որոնվում է Սոլակի 27-ամյա բնակիչը. Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ 27-ամյա Անժելա Մ-ի հարազատները և հայտնել են, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ են կատարել, որոնց հետո միացել են աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը: Արդեն 4 ժամից ավելի է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրասուզակների ջոկատը` հրամանատար Արթուր Ճզմաչյանի գլխավորությամբ Գյումուշի ջրամբարում ջրասուզակ-փրկարարների հետ սկսել են որոնողական աշխատանքները:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …