Breaking News

2001թ. ահաբեկչությունից 16 տարի անց

2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ–ում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց ամբողջ աշխարհը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապնվում են «Ալ-Քայիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվում չորս խմբերի, և առևանգում  չորս մարդատար ինքնաթիռներ։ Երկու ինքնաթիռ մխրճվում է  Նյու Յորք քաղաքում գտնվող Համաշխարհային առևտրի կենտրոնի 2 աշտարակների մեջ, ինչի հետևանքով աշտարակները փլուզվում են: Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացնում է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի (չվերթ 93 United Airlines), ուղևորներն ու անձնակազմը փորձեցին ահաբեկիչներից խլել ինքնաթիռի կառավարումը, սակայն ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մերձակայքում:

19 ահաբեկիչներից բացի գրոհների արդյունքում զոհվեց 2977 մարդ 57 երկրից, ևս 24-ը համարվում է անհետ կորած: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Գրոհներից հետո պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …