Breaking News

Լապշինն Ալիևին որևէ դրական իմիջ չտվեց. Ալիևը փորձեց վախի մթնոլորտ տարածել, բայց չստացվեց

ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ArmLife.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի կողմից  հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելուն՝ ընդգծեց, որ  Իսրայելը դիվանագիտորեն կարողացավ շատ ճիշտ ֆոն ձևավորել՝ բացատրելով Ադրբեջանին և իր ղեկավարին, որ անհնարին է ամեն-ինչ միայն փողով գնել և եթե պետք լինի իրենք կդիմեն  ճնշումների՝  հանուն սեփական քաղաքացու.«Եթե նայենք վերջին ժամանակաշրջանում ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացումը, ապա կտեսնենք, որ տեղի ունեցան բացահայտումներ, որից հետո մամուլը գրեց իսրայելական փորձագետների վարքագիծը. սկսվեցին սկանդալային կոռուպցիոն գործընթացների մասին տեղեկությունները: Այստեղ կար մեկ տեղեկություն ևս, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Իսրայել: Եթե փորձենք այդ ամենն իմի բերել, ապա ձևավորվեց ինֆորմացիոն այնպիսի մի ֆոն, որտեղ Ադրբեջանը սկսեց կորուստներ ունենալ: Դրանից հետո այդ այցին փորձում են նվերով ներկայանալ Իսրայել:  Ալիևը որոշել է օգտագործել Լապշինի ազատումը՝ ինչպես մի փոքրիկ նվեր, որ կարողանա իր համար բարենպաստ ֆոն ձևավորի՝  չփչացնելով հարաբերություններն Իսրայելի հետ» ,-նշեց Թ. Պողոսյանը՝  ընդգծելով, որ Լապշինն Ալիևին որևէ դրական իմիջ չտվեց:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ Լապշինի ձերբակալությամբ, Ալիևը փորձեց վախի մթնոլորտ տարածել, բայց չստացվեց, քանի որ այսօր էլ մարդիկ այցելում են Արցախ.«Ադրբեջանը փորձեց այնպիսի քաղաքականություն վարել, որ վախի մթնոլորտ տարածի մարդկանց Արցախ այցելելով: Դա իր մոտ չհաջողվեց: Այնուամենայնիվ, քանի որ այդքանը նախաձեռնել էր՝ ստիպված Լապշինին պահում էր, որն ավելի շատ իրեն պրոբլեմներ էր բերում, որովհետև և՛ մարդու իրավունքների գրասենյակներից,  և՛ տարբեր միջազգային կառույցներից ստանում էր բողոքներ, նամակներ և դրանով իր իմիջին էր հարվածում: Հիմա փորձում է մի քիչ դրական քայլեր անի, որ ինքն, այնուամենայնիվ, պուպուշիկ է, մարդասեր է, մարդկանց ներում շնորհել գիտի և այլը: Դրանով փորձում է մեղմացնել դաշտը, որ Ադրբեջանի հանդեպ միջազգային մամուլում ինչ-որ դրական տեղեկություններ դուրս գան» ,- նշեց նա:

Թևան Պողոսյանի կարծիքով՝  Ադրբեջանի քաղաքականությունը պարտված է այնքանով, որ փորձում էր Լապշինով վախի մթնոլորտ տարածել: Ըստ նրա՝  ներում շնորհելուց հետո Ադրբեջանը Լապշինին ոչ թե Բելառուսին՝ այլ Իսրայելին կհանձնի, որից հետո միայն բոլոգերը կորոշի, թե որտեղ կբնակվի:

ArmLife.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …