Breaking News

Հարձակվել է դեղատան աշխատակցուհու վրա և գումար պահանջել. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, հարձակում գործել դեղատան աշխատակցուհու վրա և որպես զենք օգտագործվող առարկայով՝ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է դրամարկղում առկա գումարը։ Հանդիպելով աշխատակցուհու դիմադրությանը՝ տղամարդը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով :

Քննություն է տարվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …