Breaking News

Ողբերգական դեպք Երևանում. Մանկավարժական համալսարանի դասախոսը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել բետոնե արգելապատնեշին

Սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վարորդը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մահացածը աշխատում էր Երևանի Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …