Breaking News

Էս էլ հո Մալաթիայի շուկան չի՞ ՀՀԿ յարուսը 5 հոգով 8 հոգու տեղ է քվեարկում.Նիկոլ Փաշինյան

«Սիստեմատիկ կերպով Հանրապետական խմբակցության կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու կամ 7 հոգու տեղ քվեարկում են»,- ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ նա պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը և վերջում նստածների դեմ կիրառել համապատասխան միջոցներ:

«Բացակա պատգամավորների քվեարկությունը չեղյալ համարեք, որովհետև նրանց փոխարեն գրանցվել են: Էս էլ հո Մալաթիայի շուկան չի՞, որ մանիպուլյացիաներ անեն»,- ասաց պատգամավորը:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …