Breaking News

ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում

Արցախում նախորդ տարի սկսվել եւ այժմ ակտիվ ընթացքի մեջ է Ստեփանակերտի նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բազմաբնակարան (ընդհանուրը` 20 բնակարան) շենքի շինարարությունը, որը նախատեսված է պաշտպանության բանակում ծառայող սպաների համար:

Արցախի քաղաքաշինության նախարարության փոխանցմամբ, նախագծով նախատեսված 7 հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 եւ 3 սենյականոց են: Այժմ աշխատանքներ են տարվում 4-րդ հարկի պատերի շարվածքի ուղղությամբ:

Այս շենքի շինարարությանը զուգահեռ, հարեւանությամբ կառուցվում է եւս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում եւ հիմքի կառուցում:

Շինարարության ավարտից հետո կբարեկարգվի ընդհանուր տարածքը, կկառուցվի խաղահրապարակ:

Նշենք, որ առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին:

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով