Breaking News

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները միանում են համաժողովրդական շարժմանը

«Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարություններ են տարածել՝ ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում լինելու և համաժողովրդական շարժման գործընթացին մասնակցելու մասին: «Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին.

Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինի կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»,- մասնավորապես նշված է «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարության տեքստում:

«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, մեր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու ենք բողոքի ակտիվ գործողություններին»,- ասված է «Հանրապետություն» կուսակցության հաղորդագրության մեջ:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …