Breaking News

Շիրակի կրթական ոլորտի հակագիտական տարրը բարբաջում է երիտասարդության դերի մասին. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր նշանակված Սահակ Մինասյանը, ով նաև ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է, և միշտ հպարտացել է Սերժ Սարգսյանի “շիրակյան լաթը” լինելու հանգամանքով, ապրիլի 24-ին այցելել է Հերհերի ձոր,որի վերաբերյալ մի էժանագին տեսահոլովակ է նկարահանել…Զավեշտալին այն է,որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան այցելող սույն ԿԱՇԱՌԱԿԵՐԸ,չհասկանալով թե ինչ նապատակով է այդտեղ այցելել երիտասարդության մասին է սկսել զառանցել՝մոռանալով,որ իր համար ուսանողն ընդամենը գործիք է և անասուն (բազմիցս է արտահայտվել)…Կրթական գործի սույն Կոլումբոսը, շատ շուտ է մոռանում, թե ինչպես է վրեժխնդիր լինում դասադուլներին մասնակցած ուսանողներից՝ հրահանգելով ոչ լեգիտիմ դեկաններին և ամբիոնների վարիչներին, վարիչների պարտականություննեը կատարող կամակատար տգետներին, ինչպես նաև իրենց անդաստիարակությամբ ու փողոցային վարքագծով հայտնի դասախոսներին, ցածր գնահատել ռեկտորի ապօրինությունների դեմ պայքարող և Համբարյանին ու Խորիկյանին սատարող դասադուլավոր ուսանողներին…
Հիմա էլ պարզվում է, որ սույն նախանձը, շատ է գնահատում երիտասարդներին…Այո՛, գնահատի, քանի որ հենց այս պայծառ երիտասարդությունն է վերջ տալու քեզ նման նողկալի և զզվելի կոռումպացված կաշառակերի հաղթարշավը…Գրկից գիրկ թռչող և կուսակցությունից կուսակցություն դեգերող Սահակ Մինասյանի վերջը շատ դաժան է լինելու…Նույնիսկ նրան չի օգնի պատգամավոր Արման Սահակյանը, ով, այսքան ժամանակ լինելով Սերժ Սարգսյանի “շիրակիմարզյան լյուբիմչիկը”, ամեն գնով պաշտպանում էր իր անձնական օգտագործման շտաբի պետին, որը ՇՊՆ-ն վերածել էր Շիրակի մարզի հետ աղերս չունեցող և ՀՀԿ-ն ֆինանսավորող այդ երեսփոխանի նստավայրի…
“Երիտասարդությանը գնահատող” ստախոսը 2 տարի շարունակ ուսանողներին պառակտում, թշնամացնում է, լարում է միմյանց դեմ… Պատահական ռեկտոր, քեզ համար նորմալ երիտասարդները արժանավորներին ձայնագրող, խառնակիչ տարրերն են…
Հ.Գ.Սահակ Մինասյանը և իր հովանավորյալները որբ են մնացել…Հետաքրքիր է,ինչպե՞ս է մեկնաբանելու այս թալանչին և իր պնակալեզ շրջապատը ԱԺ-ում բուհի վերաբերյալ հարցադրում արած պատգամավորի հասցեին բարձրաձայնած վիրավորանքները…

Գագիկ Համբարյան

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …