Breaking News

Երևանում ՌԴ դեսպանատունը ցույցերի առնչությամբ ուժեղացրել է անվտանգությունը

Երևանում ՌԴ դեսպանատունը ապրիլի 25-ին քաղաքում շարունակվող բողոքի ակցիաների առնչությամբ ձեռնարկել է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունում:

«Մեր հայ գործընկերները ձեռնարկել են անվտանգության արտաքին միջոցառումներ, մենք մեր հերթին սահմանափակել ենք մեր աշխատակիցների դուրս գալը, խորհուրդ ենք տվել պարզապես այսօր դուրս չգալ (դեսպանատան սահմաններից): Ընդհանուր առմամբ՝ դեսպանատան հարակից տարածքներում իրավիճակը հանգիստ է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Դիվանագիտական առաքելությունում միևնույն ժամանակ դեռ չեն մեկնաբանում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը հայտնել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպել է ԵՄ դեսպանների հետ և նաև պատրաստվում է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …