Breaking News

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները սերտացել են. վերջինս նոր պաշտոն կստանա

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները: 2017թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Խաչատրյան ընտանիքի կողմից հայրենի Եղվարդում կառուցված եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա գտնվեց Սերժ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանն ու որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական՝ տնտեսական հարցերով: 2018-ին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ամենեւին չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա գործադիր՝ ստանձնելով նոր Սահմանադրությամբ վերապահված երեք փոխվարչապետերից մեկի պաշտոնը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …