Breaking News

«Աշխատանքից դուրս եմ եկել». ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը միացավ ցուցարարների

Տիգրան Մեծի պողոտայով երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժմանն է միացել նաև ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:

«Աշխատանքից դուրս եմ եկել ու եկել եմ էստեղ: Եկել եմ՝ կանգնեմ ժողովրդիս կողքին: Ես չեմ կարա մահակով ու վահանով դուրս գալ ժողովրդիս դեմ: Չեմ կարա գործել ժողովրդի դեմ, քանի որ նա հանցագործություն չի կատարել: Հորդորում եմ աշխատանքային ընկերներիս՝ միանալ մեզ»,- ուղիղ եթերում ասել է Թովմասյանը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …