Breaking News

Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին վերագրվող խոսքը սխալ թարգմանության հետևանք էր. դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպմանվերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է:

Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»,-ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Նշենք, որ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե Ռիչարդ Միլսն ասել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ», — նշված էր կառավարության տարածած հաղորդագրությունում։

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …