Breaking News

Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ-ական ռեկտորի հերթական զավեշտները. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր,ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի տխրահռչակ ղեկավար Սահակ Մինասյանը միշտ էլ փայլատակել է իր մարտնչող տգիտությամբ և բացարձակ չի թաքցրել,որ կեղծիքների դիմելը՝գլխավոր խաղաթուղթն է իր ամենօրյա գործունեության մեջ…
Մարտի 25-ին “Արմենիա” հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդման ժամանակ կրթական գործի Կոլումբոս` Սահակ Մինասյանի առաջին հայտարարությունն այն էր,որ ռեկտորի կողմից կատարված և մեր կողմից բարձրաձայնված հանցագործությունների և ապօրինությունների ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանը…Սահակ Մինասյանի լկտիությունը չափ ու սահման չունի…Հետաքրքիր է,եթե մեր կողմից բարձրաձայնված խնդիրները չէին համապատասխանում իրականությանը,ինչպե՞ս ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր բազմաթիվ հարցազրույցներում հայտարարում էր,որ ՇՊՀ ռեկտորը 9-10 կետեր արդեն ուղղել է…Այսինքն՝ ՇՊՀ ռեկտորը ստախոսության մեջ մեղադրում է ոչ միայն մեզ, այլև ԿԳ նախարարին…Հավելեմ,որ 2017 թ-ի սեպտեմբերի 27-ից հետո,երբ ԿԳ նախարարն այցելեց ՇՊՀ և բեկանեց ՀՀԿ-ական անգրագետ Սահակ Մինասյանի բազմաթիվ անօրինական որոշումները,նույն ռեկտորը, չդավաճանելով ինքն իրեն, շարունակում է նոր հանցագործություններ գործել… Պարզվում է,Սահակ Մինասյանը շատ է զարմացել,որ մեր բուհի պատմության բաժնի ուսանողները 4 կիսամյակ սովորել են Ռուսաստանի պատմություն առարկան…Հավելեմ,որ Հ.Խորիկյանի ամբիոնի վարիչ ընտրվելուց և նոր ուսումնական պլանները հաստատելուց հետո նույն Ռուսաստանի պատմություն առարկան կրճատվել է՝դարձել 3 կիսամյակ՝ինչպես ԵՊՀ-ում և ՎՊՀ-ում է…Անտեղյակ ռեկտորին տեղեկացնեմ,որ այդ առարկան 5 կիսամյակ է եղել այն ամբիոնի վարիչի օրոք,ով Սահակ Մինասյանին բացահայտ ատում էր և բնութագրում որպես “խայտառակ կաշառակեր” և “ցինիկ” (կան բազմաթիվ վկաներ)…
Ուղղակի ծիծաղելի է,երբ Սահակ Մինասյանը բարձրաձայնում է ասպիրանտուրայի լիցենզիաների մասին…Մեկը չկա այդ արարածին բացատրի,որ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելություն կազմակերպելու համար որևէ բուհի լիցենզիա ստանալ պետք չէ…Սա խայտառակություն է,երբ ռեկտոր կոչեցյալը, անընդհատ խելացի դեմք ընդունելով, բարձրաձայնում է մի խնդրի մասին,որը չկա…ԿԳ նախարարությունում մեկը չկա սրան բացատրի,որ ավելի շատ իրեն չխայտառակի և չխոսի մի բանի մասին,որից ոչինչ չի հասկանում…
Պարզվում է նաև ,որ պարոն Մինասյանն ԱՆԿԱՇԱՌ մարդ է…Այս ֆանտազիան չեմ էլ մեկնաբանի,քանի որ Շիրակի մարզում ԲՈԼՈՐՆ են ճանաչում վատահամբավ ՀՀԿ-ական Սահակ Մինասյանին և նրա գործելաոճը…Հավելեմ,որ պարոն Մինասյանը ոչ միայն ինքն է կաշառք առաջարկում,այլև կոմպրոմատներ է հավաքում բոլորի վրա և սպառնում բռնել տալ իր “զոհերին”, ովքեր իր հետ համաձայն չեն… Ամենածիծաղելին այն էր,որ,ըստ Սահակ Մինասյանի, այն հարցերը, որոնք մենք բարձրաձայնում ենք, “իրենց անձնականներին (իմա’ Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին) չի հետաքրքրում”…Այսինքն՝ պարոն Մինասյանի կարծիքով, այն բոլոր հանցագործությունները և անօրինականությունները,որոնք նա գործել է և գործում է ՇՊՀ-ում, մեզ՝ որպես դասախոսների չի վերաբերվել… Զավեշտալի է… Պարոն Մինասյանի կարծիքով,եթե նա բուհի կանոնադրությունը խախտելով 2017 թ-ին անցկացրել է դեկանների ապօրինի ընտրություններ և որոնց մասնակցել է Խորիկյանը,ապա հիմա նույն Խորիկյանը իրավունք չուներ բարձրաձայնել ռեկտորի կողմից կանոնադրության խախտման փաստը՞…Հ.Խորիկյանն այդ ժամանակ չի էլ ուսումնասիրել կանոնադրությունը և դրա համար էլ չի բարձրաձայնել, չի էլ պատկերացրել, որ ռեկտորն այդ աստիճան տգետ և անտեղյակ է…Դա հանցագործությու՞ն է…Հետագայում ուսումնասիրելով` բացահայտել է և բարձրաձայնել…Մինասյանը պետք է ուրախ լիներ…Սակայն՝ո՛չ…Դավադրությունների տեսության սիրահար ռեկտորը այդ ամենում ինչ-որ մեկին է ման գալիս… Գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացման ժամանակ և՛ Հ.Խորիկյանը,և՛ ես որքան հնարավոր է գրքեր բերել ենք ամբիոն…Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին,որ գրքերը խոնավ են եղել,ապա դա ընդամենը Ս.Մինասյանի և նրա նեղ շրջապատի վարկածն է,որը ապացուցված չէ և համապատասխան փաստաթղթեր չկան…Այս ապատեղեկատվությունը տարածելով` Մինասյանը ցանակնում է մեղմացնել իր հանցանքը՝15 տոննա գրքի հանձնումը մակուլատուրա…Ի դեպ,առաջին շրջանում “Մինասյան և Co-ն” առաջ էր տանում այն թեզը,որ գրքերը փոշոտված էին…Ռեկտոր Մինասյանի բերած հակափաստարկները ոչ միայն ծիծաղելի են,այլև զավեշտալի…Սա խայտառակություն է,որ այս մակարդակի և այսպիսի մտածելակերպ ունեցող արարածը ղեկավարում է Շիրակի Մայր բուհը… Բարձրագույն կրթությունից հեռու սույն ՀՀԿ-ական գործիՔը,ով, երկու տարի լինելով ռեկտոր, “ծնողական ժողովների” և “ճամբարների” մակարդակից դեռ չի բարձրացել, տարրականորեն քարուքանդ է արել Շիրակի պետհամալսարանը…

Գագիկ Համբարյան

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …