Breaking News

Սլովենիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 22-ին

Սլովենիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 22-ին: Ակնկալվում է, որ գործող նախագահ Բորուտ Պախորը կառաջադրվի երկրորդ ժամկետով, հաղորդում է AP-ն:

 Խորհրդարանի խոսնակ Միլան Բրժեժը պաշտոնապես նշանակել է ընտրությունների օրը, որոնք պետք է կայանան աշնանը: Վերջին հարցումների արդյունքների համաձայն՝ առաջադրվելու դեպքում գործող նախագահը, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի:

53-ամյա Պախորը, որը նախկինում մոդել է աշխատել, հայտնի է որպես սոցցանցերի ակտիվ օգտատեր:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով