Breaking News

Հերթը հասավ Տարոնին. Ավագանու «Ելք» խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

«Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։

Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …