Breaking News

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ մահացածի դին հայտնաբերել է ճանաչված գուսան Հայկազունին, ով այդ պահին Հրազդան կիրճում մարզվելիս է եղել (վազելիս) և նկատելով դին՝ ահազանգել է «911» փրկարար ծառայություն։

Տեղի ունեցածը դժբախտ դեպք է, հանկարծամահություն, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի դատական բժշկի՝ դին զննելուց հետո։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …