Breaking News

«Հրապարակ». Օրակարգում է Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաև Սամվել Կարապետյանի հետ, և նրանց միջև հին կոնֆլիկտը հարթվել է։

Մեր աղբյուրներն ասում են, որ օրակարգում է նաև Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը։ «ԾԴ» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դա ներկայացրել է որպես իր առաջարկ։

Ի դեպ, եթե կոալիցիոն կառավարություն կազմվի, ապա այնտեղ կլինի նաև «գնացքից» ժամանակին թռած ՀՅԴ-ն, հավանաբար՝ 2 պորտֆելով։ Իսկ «Ծառուկյան դաշինքը» Փաշինյանի օգտին քվեարկելու պարագայում շատ ավելի մեծ բաժին կստանա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …