Breaking News

Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից: Այս մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայի բժշկական շրջանակների աղբյուրը:

«Արմեն Բորիսովիչը դուրս է եկել կոմայից և այժմ գիտակից վիճակում է: Նրա վիճակը կայուն է: Այսօր նրան կտեղափոխեն մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից մեկը»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ դեռևս Ջիգարխանյանի ախտորոշումը պարզ չէ:

Ավելի վաղ արտիստին ինֆարկտով շտապ տեղափոխել էին հիվանդանոց և միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …