Breaking News

ՖՈՏՈ. Տուն կառուցիր՝ Տնաշենի օգնությամբ

Արդեն չորս տարի է  Վարդանանաց  15/5 հասցեում  գործում է ՏնաՇեն խանութ սրահը: Անվանումը պատահական չի ընտրված: Այստեղ հաճախորդը կարող է գտնել տան վերանորոգման համար անհրաժեշտ ցանկացած ապրանք՝ շինանյութ, դռներ, սալիկներ, պաստառներ, ջահեր, լեդ լույսեր, լոգասենյակի պարագաներ, խոհանոցային  կենցաղային տեխնիկա  եւ այլն: Խանութ սրահում առաջարկվող տեսականին չափազանց մեծ է, ինչն էլ հիմնադիրները իրնեց հաղթաթուղթն են համարում: «Չորս տարի առաջ, երբ նոր էինք հիմնում գործը, ծավալները բավական փոքր էին: Ժամանակի ընթացքում աստիճանաբար ավելացրեցինք ե՛ւ ապրանքատեսականին, ե՛ւ առաջարկվող ծառայությունների ծավալը: Տան վերանորոգում անող մարդը, այլեւս տարբեր խանութներ գնալու, քաշքշուքի մեջ ընկնելու անհրաժեշտություն չի ունենում: Անհրաժեշտ ցանկացած բան կարող է գտնել մեկ վայրում՝ մատչելի գնով»,— ընդգծում է խանութի հիմնադիր տնօրենը՝ Գարիկ Անդրեասյանը:

Գործունեության հենց սկզբից խանութ սրահի հիմնադիր տնօրենը կարեւորել է մի սկզբունք, որին հետեւում է մշտապես: ՏնաՇենի այցելուները պետք է կարողանան ձեռք բերել ամենաորակյալ ապրանքատեսականին՝ ամենամատչելի գնով:  Դրա երաշխավորն է դարձել  հեղինակավոր, շուկայում առաջատար ընկերությունների հետ գործակցությունը: ՏնաՇենում առաջարկվող լայն ընտրանին  գնվում է առաջին ձեռքից, ոլորտում հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներից:  «Չորս տարվա ամենամեծ ձեռքբերումը կարող եմ համարել մեր հաճախորդների վստահությունը: Մենք  պատրաստակամ  ենք այն արդարացնել նաեւ հետագայում: Այս պահին գործակցում ենք միջազգային հայտնի գրեթե բոլոր բրենդերի  պաշտոնական ներկայացուցիչների հետ: AristonDekorKnaufSantekKroftMAGDrain,Minotti ErismanTriton BrimaxWelux,    LuxellMoreno եւ այլ հայտնի ընկերություններ  են մեզ վստահում ու մեր այցելուներին առաջարկում իրենց տեսականին լավագույն պայմաններով: Շատ է  նաեւ բացառիկ ապրանքների թիվը, որ կարող եք գտնել միայն մեր խանութ- սրահում»,- պատմում է Գարիկ Անդրեսայանը:

ՏնաՇենի այցելուներին ապրանքատեսականու բազմազանության մեջ չխճճվել օգնում են խանութի խորհրդատու վաճառողները: Ի դեպ, անհրաժեշտության դեպքում խանութի աշխատակիցները հաճախորդի տանը կատարում են նաեւ չափագրման եւ տեղադրման աշխատանքներ: ՏնաՇենում  գործում է նաեւ ապառիկի հատուկ պայմաններ՝ 0 տոկոս տոկոսադրույքով:

«Ապրիլի 28-ին  հրավիրում ենք մեր բոլոր այցելուներին միասին նշելու մեր հիմնադրման 4 տարեդարձը(https://www.facebook.com/events/189342361789536/?action_history[0]=%22[%7B%5C%22surface%5C%22%3A%5C%22messaging%5C%22%2C%5C%22mechanism%5C%22%3A%5C%22attachment%5C%22%2C%5C%22extra_data%5C%22%3A%7B%7D%7D]%22): Լավ տրամադրությունից, հյուրասիրությունից բացի նաեւ հատուկ նվերներ ու զեղչեր են լինելու բոլոր հաճախորդների համար»- եզրափակում է Գարիկ Անդրեասյանը:

[smartslider3 slider=255]

Check Also

Լարսը բեռնատարների համար մնում է փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ …