Breaking News
Leader of the opposition Nikol Pashinyan made an announcement after the failed negotiations with the acting Prime Minister Karen Karapetyan at the Armenia Marriott Hotel

«Կոչ ենք անում բոլորին՝ մայիսի 1-ի առավոտյան 08:00-ին լինել Երևանում ու հեղեղել փողոցներն ու հրապարակները». Նիկոլ Փաշինյան

«Նախօրեին ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց՝ առանց նախապայմանների, բայց Կարեն Կարապետյանն այսօր չեկավ հանդիպման: Կարեն Կարապետյանի տեղը հիմա զբաղեցնում է իմ պայուսակը»,- հայկական ու միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը, կանխորոշում ենք ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների Երևանի փողոցներում ու կոչ ենք անում բոլորին՝ մայիսի 1-ի առավոտյան 08:00-ին լինել Երևանում ու հեղեղել փողոցներն ու հրապարակները: Հույս ունեմ, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյանն իրենց դիրքորոշումը շուտով կհստակեցնեն ու մինչև մայիսի 1-ը կհայտարարեն՝ ինչպես են պատրասվում քվեարկել»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Անդրադառնալով Պուտին-Կարապետյան երեկվա հետախոսազրույցին, նշեց. «Գնահատում եմ, որ Ռուսաստանն, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում ՀՀ ներքին գործերին: Սա բացառապես ՀՀ ներքին գործն է ու այս շարժումը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ: Կարեն Կարապետյանը պարզապես ուզում է ցույց տալ, թե ունի Ռուսաստանի աջակցությունը»,- նշեց նա:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …