Breaking News

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը ասպարեզ է հանել իր աշխատակազմի փողոցային խուժանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդներին սպառնում էին, որ կկտրեն մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» և առհասարակ մասնակցել ցույցին: Ավելին՝ նրանք կազմակերպել էին վանկարկել «քայլ արա, միացիր Սերժին»:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքացիների հասցեին սպառնալիքներ հնչեցնողները եղել են ոչ ավել, ոչ պակաս՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ բաժնի պետ Սևան Խաչատրյանի գլխավորությամբ: Ու որպեսզի մարդիկ իրեն չճանաչեին, Ս.Խաչատրյանը եղել էր ակնոցներով, գլխարկով, լրագրողի հարցին ի պատասխան` ներկայացել էր «շարքային Գեղամ»:

Այլ կերպ ասած` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր ցուցարարների դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե չհաջողվեց»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …