Breaking News

«Մենք երբեք չենք ասում, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից». Նիկոլ Փաշինյան

«Մի այսպիսի տրյուկ են փորձարկում՝ ուզում են ներկայացնել, թե այս հարթակն ու հեղափոխությունը իշխանության գալուց հետո աշխարհքաղաքական, տնտեսական պատերազմներ է մղելու Ռուսաստանի դեմ: Ես ուզում եմ ընդամենը մի պարզ բան ասել՝ ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է»,- Գյումրիում հրավիրած հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք սեփական երկրի թշնամին չեն, որ մեր երկիրը տանեն ոչ խելամիտ ու արկածախնդիր ճանապարհներով:“Մենք երբեք չենք ասում, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա այդ կազմակերպությունում, որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահից: Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ և ԼՂՀ համար, քան ապահովում է մինչև հիմա”,- հայտարարեց նա:

Փաշինյանն ասաց, որ հաստատում է՝ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, ներառյալ Եվրամիության հետ կնքված համաձայնագիրը և ԵՏՄ պայմանագիրը:“Սա չի նշանակում, որ մենք համարում ենք, թե այս ուղղություններով համագործակցությունն անթերի է, և պետք է ձգտել այդ հարաբերությունները դարձնել անթերի”,- նշեց նա:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …