Breaking News

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա անելիքները

«Վաղը ժամը 12:00-ից շրջափակվում ենք ՀՀ բոլոր մայրուղիներն ու ճանապարհները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ ջան, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր պայքարը ոչ բռնի, քաղաքակիրթ պայքար է, և ոչ մի լկտիություն, կոպտություն, բռնություն, ոչ մի առանց համարի մեքենա չպիտի կապվի մեր շարժման հետ: Եթե որևէ մեկի ճանապարհը փակում եք, 100 անգամ ներողություն խնդրեք և բացատրեք, որ դա անում եք հանուն իրենց ու իրենց երեխաների, թոռների, հանուն Հայաստանի և Արցախի, որոնք դարեդար պետք է գոյություն ունենան որպես միասնական պետություն»,- ասաց նա:

Նա նաև կոչ արեց 16:00-ին բացել բոլոր ճամփաները, որ մարդիկ հասնեն Երևան՝ 19:00-ի հանրահավաքին:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …