Breaking News

Այս հաղթանակը մեր ժողովրդինն է` Անկախության սերնդինը. Ռուստամ Գասպարյան

Հարգելի Նիկոլ Փաշինյան` «Սև Հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության անունից Շնորհավորում ենք մեզ բոլորիս, այսօրվա պատմական հաղթանակի կապակցությամբ։ Հպարտ ենք, որ այս պայքարում են` մեր պայծառ երիտասարդությունը, մայրերն ու քույրերը, Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա մասին մտածողները։ Այս հաղթանակը մեր ժողովրդինն է` Անկախության սերնդինը։ Վերջիններս իսկապես երկրի առաջընթացի ապահովման գործում իրենց խոսքն ասացին։ Նրանք իրենց հաղթական ու հերոսական գործն արեցին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` իրենց կյանքի գնով։ Մենք հպարտ ենք, որ ունենք այդ օրինակ սերունդ և վստահ ենք, որ մեր երկրի ապագան ամուր ու վստահելի ձեռքերում է։ Հավատացած ենք, որ մոտ ապագայում ունենալու ենք ազատ, երջանիկ և բարեկեցիկ ՀԱՅԱՍՏԱՆ։
«Սև Հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, գնդապետ` Ռուստամ Գասպարյան։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …