Breaking News

«Քիչ հավանական եմ համարում, որ ՀՀԿ-ն քվեարկությանը չմասնակցելու միջոցով փորձի լուծարման տանել խորհրդարանը». Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իհարկե զգոն պետք է լինել մինչև մայիսի մեկը ներառյալ՝ պատրաստ ամեն րոպե փողոց դուրս գալու։

Քիչ հավանական եմ համարում, որ ՀՀԿ-ն քվեարկությանը չմասնակցելու միջոցով փորձի լուծարման տանել խորհրդարանը։ Դրանով ճգնաժամը չի լուծվի, այլ ավելի կխորանա։ Ամեն ինչ կկրկնվի ավելի կատաղությամբ։ Այսօր դա ՀՀԿ-ին պետք չէ։ Ի վերջո, այդ մարդիկ, գոնե նրանց մեծ մասը, շարունակելու է ապրել Հայաստանում։ Թե այդքան միամի՞տ են, որ կարող են մտածել ժողովուրդն այլևս փողոց դուրս չի գա։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …