Breaking News

ՀՅԴ-ն պատրաստ է քվեարկել Փաշինյանի օգտին

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:Հարցին, թե ՀՅԴ խմբակցությունը պատրա՞ստ է քվեարկել Փաշինյանի օգտին, նա պատասխանեց. «Պարզ չէ՞, որ մեր երեկվա հայտարարությունից դա ենթադրվում է»:

Արսեն Համբարձումյանը ողջամիտ համարեց վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:

«Այդ որոշումն, ընդհանուր առմամբ, համահունչ է մեր մոտեցման հետ, այն առումով, որ տարբեր թեկնածուներով ԱԺ նիստին ներկայանալը քաղաքական հանգուցալուծման չէր կարող բերել: Մինչեւ ապրիլի 30-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի ընդհանուր հայտարար ձեւավորել, որովհետեւ ինչպես նշել ենք, շատ կարեւոր է ոչ միայն վարչապետի թեկնածուի համախոհությամբ ընտրելու հարցը, այլ նաեւ այն օրակարգը, այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է ֆորս մաժորից դուրս գա երկիրը եւ կարողանանք խնդիրների հանգուցալուծումը ճիշտ գտնել»,-հայտարարեց նա:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …