Breaking News

Եթե ԱԺ-ի երեք քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա այդ թեկնածուին, կապահովենք քվորում. Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ չեն խոչընդոտի, որ ՀՀ-ն ունենա վարչապետ:

«Ես բառացիորեն փոխանցել եմ իրեն, եթե ԱԺ-ի  երեք քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու, այսինքն՝ մեկ թեկնածուով հանդես գան, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա այդ թեկնածուին»,- ասաց նա և հաստատեց, որ քվորում կապահովեն:

Հարցին, թե այսինքն՝ վարչապետ կընտրվի, Բաղդասարյանը հստակեցրեց. «Մենք չենք խոչընդոտի , որ մեր երկիրն ունենա վարչապետ»:

Ըստ նրա՝ ՀՀԿ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը:

Բացի դրանից, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք նաև կոչ են արել և առաջարկել են՝ որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել  այս ճանապարհների փակումները, հանրահավաքները:

«Որպեսզի մենք կանոնակարգված գնանք մայիսի մեկին ընտրությունների: Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,- ասաց նա:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …