Breaking News

Նիկոլ Փաշինյանն՝ առաջիկա 2 օրվա անելիքների մասին

«Վերջին 30 օրը ես օրվա 90 տոկոսն անց եմ կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում: Եվ ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է՝ գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում: Վաղն առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ ԱԺ-ում: Պետք է հանդիպեմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որ օրվա վերջում ձեզ տեղեկատվություն տամ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին երաշխավորված է: Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ ՀՀ տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Վաղը դադար ենք վերցնում և ոչ մի գործունեություն չենք իրականացնում»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև կոչ արեց հանրապետականի ներկայացուցիչների հեռախոսներով ու նամակներով կոնտակտների մեջ այլևս չմտնել՝ ինչ-ինչ պայմաններ առաջադրելու համար:

«Վաղը 17:00-ին ես գալիս եմ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ և այնտեղից երթով մենք գնում ենք Հանրապետության հրապարակ: Իսկ մյուս օրն՝ առավոտ ժամը 8-ից ամբողջ երկրի տարածքից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Իսկ թե օրը ինչպես և որտեղ կանցնացնենք, կախված կլինի այդ առավոտ հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից»,- ասաց նա:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …