Breaking News

«Էս համակարգի ողնաշարը, համատեղ ուժերով, իսկապես ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել». Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» դաշինքը համագործակցության ժամանակ որևէ նախապայման չի թելադրում, Նիկոլ Փաշինյան-«Ծառուկյան» դաշինք պատգամավորների հետ հանդիպումից հետո նշեց Նաիրա Զոհրաբյանը. «Մենք վստահ ենք մի բանում, որ այս համակարգը, որ տարիներ շարունակ արմատավորվել է մեր երկրում՝ մեր դեմ խաղ չկայի համակարգը, որ դեռևս 20-30 տարի բոլոր ճանապարհները պիտի անցնեն Մելքի Ադամյան փողոցով, էս համակարգի ողնաշարը, համատեղ ուժերով, իսկապես ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել: Եվ պետք է առանց որևէ նախապայմանների, առանց որևէ ուլտիմատումների միավորել մեր բոլոր ուժերը, միավորել հանդուրժողականության մթնոլորտում, միավորել ոչ թե վհուկների որս հայտարարելով, ոչ թե դաշտը սև ու սպիտակի բաժանելով, միավորել իսկապես երկիրը էս վիճակից դուրս բերելու համար»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա համոզմամբ՝ վաղը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորները գալու են քվեարկության. «Նրանք ովքեր Հայաստանում են, ես կարծում եմ՝ մեր պատգամավորների մեծ մասը Հայաստանում է, անպայման գալու են, քվեարկելու են կողմ, մեկ-երկու բացակա ունենք, ովքեր ԱԺ քարտուղարության հետ փորձում են կազմակերպել օրենքով սահմանված կարգով իրենց քվեարկությունը գրավոր ծրարով թողնելու տեխնիկական խնդիրը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ArmLife.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …