Breaking News

Արմեն Ռուստամյանն՝ Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հետագա բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած ճանապարհով. «Աժ արտահերթ ընտրությունները ևս պետք է Սահմանադրության դրույթներով ընդունել: Չենք կարող հայտարարել՝ այսինչ օրը ընտրություն է լինելու, երբ սահմանադրությունը չի նախատեսում: Ժամկետները պետք է ողջամիտ լինեն: Եթե խնդիր է դրվում արագ, ինքնանպատակ ընտրություն անել, էդպես չէ, իսկ դրա ամենաարագը դժբախտաբար ոչ մեկի համար ընդունելի չէ՝ վարչապետի չընտրվելն է»,- ասել է նա: Դիտարկմանն՝ այդ դեպքում առնվազ մեկ տարի կձգվի Աժ արտահերթ ընտրությունը, նշել է. «Ես ժամկետի մասին չեմ կարող խոսել, դա պայմանավորված է սահմանադրությամբ: Աժ-ն արձակելու 3 ձև կա. առաջին՝ չի ընտրվում վարչապետ, երկրորդ՝ կառավարության ծրագիրը չի հաստատվում, երրորդ՝ կառավարության, վարչապետի անվստահության հարցն է»,- պարզաբանել է Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կառավարության ծրագիրը չի հաստատվի, ասել է. «Որևէ բան չեմ կարող բացառել էսօր ու որևէ մեկը չի կարող որևէ բան ասել»: Ընդ որում, կառավարության ծրագիրը չհաստատվելու դեպքում ԱԺ-ն պետք է ցրվի մոտ 1,5 ամսից:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …