Breaking News

ՀՀԿ-ականները միայն նոր են Փաշինյանից փորձում պարզել, թե երբ կաշխատի «Նաիրիտը»

«Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ»-ը»,-Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը և փորձեց նաև ճշտել, թե երկրի՝ հետ ընկած տնտեսությունն ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում վերականգնել։

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Պարոն Մելիքյա՛ն․ ցավոք, ես փորձագիտական մակարդակով չեմ տիրապետում այս խնդրին և չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, որ շարժման ամեն օրը հետ է շպրտում երկրի տնտեսությունը, ապա պետք է ասեմ, որ մեր բաց թողած ամեն մի օրը կկոմպենսացվի»։

Փաշինյանը նկատեց, որ իրենք ունեն կադրային բազա, սակայն, չեն գալիս կադրային ջարդ իրականացնելու։

Անդրադառնալով Մելիքյանի դիտարկմանը, որ Փաշինյանի ղեկավարած շարժումը վնասում է երկրի տնտեսությանը, Փաշինյանը նկատեց․ «Մեր շարժումը ողջունել են բազմաթիվ տնտեսվարողներ, և եթե նրանց գործունեությանը վնասած լիներ այս շարժումը՝ այդպես չէին վարվի»։

Փաշինյանը նկատեց նաև, որ օրենքի իշխանություն է հաստատվելու երկրում, և քաղաքական հանգուցալուծման արդյունքում տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ․ «Ապրելու, աշխատելու, արարելու տրամադրությունն ամենակարևորն է․ ես չեմ կիսում Ձեր հոռետեսությունը»։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …