Breaking News

«Անհնար է առանց նյարդայնանալու հետևել Փաշինյան-ՀՀԿ հանդիպմանը». Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անհնար է առանց նյարդայնանալու հետևել Փաշինյան-ՀՀԿ հանդիպմանը:
Լիովին հասկանալի է, որ խելացի և ազգապաշտ երևալու մոլուցքը չէր շրջանցել իր հաստիքային հավակնորդներին…
Լավ, բա էտքան դժվար էր՞ հարցեր տալիս ճիշտ դերաբաշխում կատարելը…
Նախ, պետական շահի մասին «հոգածության» տպավորություն թողնելու «ծանրությունը» ստանձնել էին պետական միջոցների նկատմամբ ընդգծված անխնա վերաբերմունքի մոլի սիրահարները, երկրորդ, մի տեսակ տպավորություն էր, թե ընդդիմությունը հարցուպատախանի մեջ է գործող կառավարության հետ…
Ստացվում է՝ գործող իշխանությունը տարիներ շարունակ հանցավոր լռություն էր՞ պահպանում. հանուն ում՞ կամ ինչի…
Բա Մայր Հայրենիքը, բա Արցախը, բա պետական բյուջեն ու աղքատությունը…
Եվ հետո, ինչու՞ էին հարցատուներն այդքան շփոթված ու ջղաձիգ…

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …