Breaking News
Leader of the opposition, Armenian MP Nikol Pashinyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը նիստ է կայացել. Սերժ Սարգսյանը նոր պլան է մշակել` տապալել վարչապետի ընտրությունը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները, որպեսզի վաղը ժողովրդի թեկնածուն չընտրվի վարչապետ ԱԺ ընտրությունների արդյունքում»:

Այս նոր զարգացումներն ու պլանը Փաշինյանին ստիպել են կոչ անել, որպեսզի վաղը հայ հասարակությունը 100 հազարներով հավաքվի Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դրվի քաղաքացու կամքն ու աջակցությունը: «Սա պետք է, որպեսզի կարողանանք տապալել նոր պլանը»:

Փաշինյանն այս պահին տիրապետության է տեղեկատվության, համաձայն որի՝ ՀՀԿ-ն վաղը ձախողելու է վարչապետի ընտրությունը՝ աջորդ փուլում վերականգնելով ՀՀԿ-ի իշխանությունը: «Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահտության միջոցով կկարողանանք սցենարի առաջ կանգնել»: Փաշինյանը կոչ է անում վաղը առավոտից ոտքի վրա լինել, թողել բոլոր գործերն ու հավաքվել Հանրապետության հապարակում՝ Սերժ Սարգսյանի նոր պլանին հակազդելու համար: «Ես կարծում եմ, որ մեր կարգախոսը շարունակումն է մնալ նույնը՝ ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործըթնացում, և նրա հաղթանակը դե յուրե պետք է գրանցվի վաղվա նիստի արդյունքներով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …