Breaking News

Շարմազանովը տեղեկություններ չունի ՀՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Ավալյանի կողմից մանդատը վայր դնելու մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկություններ չունի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, ճի՞շտ են տեղեկությունները, որ Գրիգոր Ավալյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, Շարմազանովը պատասխանեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գրիգոր Ավալյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզից ռեյտինգային ընտրակարգով:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …