Breaking News

«Վաղը 8:15-ից շրջափակում ենք մետրոն, ճանապարհները, օդանավակայանը… Ամեն ինչ». Նիկոլ Փաշինյանի կոչը

«Վաղն ամբողջ հանրապետությունում հայտարարվում է գործադուլ և դասադուլ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Վաղը 8:15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցները, երկաթուղիները: Ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել, ես դիմում եմ որպես վարչապետի՝ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածու: Ես ուզում եմ հստակ իմանալ, որ չի կարող մեր հաղթանակը չպսակվել հաղթանակով, գոյություն չունի այսպիսի տարբերակ»:

«Հաղթանաʹկ, հաղթանաʹկ»,- բացականչում է հրապարակը:

Հետագա գործողությունների արդյունքում որևէ քաղաքացուց ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի լինելու, որովհետև վաղն անհնազանդություններին չմասնակցողների թիվը երևի հնարավոր լինի հաշվել մատների վրա՝ Սերժ Սարգսյան, Արա Բաբլոյան և այլն:

Սա հայ ժողովդրի աստեղային ժամն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …