Breaking News

Գարեգին Նժդեհ.«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի” Գագիկ Համբարյան

Թեթև դիտարկում մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունեցած ֆարսի մասին…

Սա մեծանուն հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի խոսքերն են ում գաղափարախոսությունով էլ իբրև թե առաջնորդվում են ՀՀԿ-ականները…
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունները ամբողջությամբ համոզեցին ինձ,որ 20-րդ դարի սկզբին մեծն հայի արտահայտած այս միտքն արդիական է նաև 21-րդ դարի սկզբի Հայաստանում ևս…
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վարքագիծը բացահայտեց Սերժ Սարգսյանի ձևավորած ՓՏԱԾ և ՆԵԽԱԾ համակարգի ամբողջ էությունը…Այսքան տգետ, պնակալեզ,սեփական շահերի համար ստելու ունակություն ունեցող և այլ բացասական ընդունակություններ ունեցող պատգամավորների խումբ դեռ չէի տեսել…Հետաքրքիր է,ՀՀԿ առաջնորդ Սերժ Ազատին որտեղից է այս բոլորին գտել և մտցրել մի խմբի մեջ…Ինձ մոտ այնպիսի տպավորություն է,որ ՀՀԿ ոչ թե ակումբ-կուսակցություն է,այլ աղանդ է…
ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին չեմ էլ ուզում անդրադառնալ…Պարզվում է,ՀՀԿ-ականներն իրենց մոր արգանդներում արդեն պաշտոնյաներ են եղել,այդ թվում նաև պատգամավորներ…Ծիծաղելին այն է,որ այս անգրագետների խումբը իրոք հավատացած է,որ եթե իրենք չլինեն,ապա Հայաստանը կկործանվի…Ես մտածում էի,որ միայն այս խմբի քաղաքական պապան էր,որ իրականությունից կտրված էր,որը նա ընդունեց…Սակայն պարզվեց,որ այս ՀՀԿ-ական խաժամուժը ոչնչով չի զիջում Սերժ Սարգսյանին…ԱԺ քննարկումներին նաև բացահայտվեց ևս մեկ փաստ.ՀՀԿ խմբակցության մեծ մասը Մոսկվայի գործակալներ են…Ավելի շատ պարոն Պուտինի դիրքորոշման մասին էին անհանգստանում,քան Հայաստանի շահերի… Այնինչ,անհանգստանալու կարիք չկա…Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է,որ ՀՀ արտաքին քաղաքկանության մեջ փոփոխություններ չի անելու…Որքան հասկացա,ՀՀԿ-ականները Մոսկվային համոզել են,որ Հայաստանում միակ ռուսամետ ուժը ՀՀԿ-ն է…
Ողբերգություն էր,երբ իշխանությունը չզիջելու նպատակով որոշ ՀՀԿ-ական երեսփոխաններ սկսցեցին Ադրբեջանով շանտաժել ոչ թե Նիկոլին,այլ հայությանը…
Որպեսզի լրիվ լկտի չերևան սկսեցին հայտարարել, որ,այո՛,սխալներ են արել՝կոռուպցիա,հովանավորչություն և այլն…ՀՀԿ-ականների մոտ անամոթությունը չափ ու սահման չունի…Հետաքրքիր է,այդ կաշառակեր,կոռումպացված բեսպրեդելշիկները,ինչպես նաև արտոնյալները մենակ էին զխտում գռփածները…Իհարկե՝Ո՛Չ…Դրա համար էլ առանց թաքցնելու թալանում էին իրենց ղեկավարած ոլորտները…Օրինակ՝Շիրակի պետհամալսրանի ՀՀԿ-ական ռեկտոր,տխրահռչակ կաշառակեր Սահակ Մինասյանը…6 ամիս այդ կոռումպացվածի հանցանքները բացահայտելուց հետո ՀՀԿ-ական իշխանությունները գործից ազատեցին այդ մասին բարձրաձայնողներին…Սա կոչվում է ՀՀԿ-ական արդարություն…Հիմա՞ նոր են ՀՀԿ-ում հիշել,որ բացթողումներ կան երկրում…Արդեն ուշ է ՀՀԿ-ի համար…
Ի դեպ,Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում մի ոլորտ չկա,որ ՀՀԿ-աններն ասեն,որ այդ ոլորտում ձեռքբերումներ են ունեցել…
ՀՀԿ-ական Հայաստանը միշտ էլ դուրս է եղել “գլոբուսից”,չի ենթարկվել ոչ մի միջազգային կանոնների…Անկապ թանկացումները,տարադրամների միտումնավոր էժանացումը և այլն կապ չեն ունեցել միջազգային շուկաներում և բորսաներում տեղի ունեցող գործընթացների հետ…Հիմա էլ նույն իրավիճակում ենք…Եթե ամբողջ աշխարհի համար 10 միլիոնը մեծ է 55-ից,ապա ՀՀԿ-ական Հայաստանում հակառակն է…Ամբողջ հայությունը դեմ է այդ կուսակցությանը…
Դեռ ժամանակ կա…Ինչպես ասում էր Վովա Գասպարյանը՝ՍԹԱՓՎԵՔ…Ես էլ կավելացնեմ՝քանի դեռ ուշ չէ…
Հ.Գ.Պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մոտ խիղճն էր արթնացել…Հետաքրքիր է,իսկ մյուս ՀՀԿ-ական պատգամավորները խիղճ ունեն…

Գագիկ Համբարյան

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …