Breaking News

ԵՄ-ն երխկոսության կոչ է անում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ: Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով:

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին:

Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը , ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես և վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումից և դրսևորեն զսպվածություն և պատասխանատվություն:

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորմանշուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:

Հարգանքով՝

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …