Breaking News

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք

Գյումրիում այսօր աննախադեպ ակտիվություն է նկատվում: Շրջափակված է Շիրակի մարզպետարանի շենքը:

Աշխատակիցները նստած են դրսում աստիճաններին կամ առանձին աթոռների վրա փողոցի մեջտեղում: Ցուցարարների մի խումբ էլ շրջափակել է Գյումրու քաղաքապետարանի շենքը, նրանց մի մասը նստացույց է սկսել Գյումրու քաղաքապետարանի ներսում:

Գյումրեցիները կոչ են անում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անցնել գյումրեցիների կողքը, դադարեցնել աշխատանքը քաղաքապետարանում: Գյումրեցի ցուցարարները այդ ամենի համար Բալասանյանին 20 րոպե ժամանակ են տրամադրել, հակառակ դեպքում հայտարարում են, որ կպահանջեն վերջինիս հրաժարականը:

Գյումրեցիների մի մեծ խումբ էլ շրջափակել է Գյումրու հարկային պետական տեսչության շենքը: Գործադուլ են հայտարարել մի շարք դպրոցներ, Գյումրիում գործադուլի մեջ են նաեւ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները:

Աղբյուրը՝ galatv.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …