Breaking News

Զոհրաբյանը փաստաբաններին ուղղորդում է դեպի Հատուկ քննչական ծառայություն

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր նույնպես մասնակցել է փաստաբանների հայտարարած գործադուլ քննարկմանը: Նրա կարծիքով՝ դատարաններում փաստաբաններին ոչ թե խուզարկում, այլ զննում են: ՓՊ նախագահի համոզմամբ՝ եթե փաստաբանները կարծում են, որ տեղի ունեցածն ապօրինի խուզարկություն է, ապա պետք է դիմեն Հատուկ քննչական ծառայություն:  Դիտարկմանն ի պատասխան փաստաբան Լուսինե Սահակյանը հակադարձել է. «Այսինքն պետք է դիմենք ՀՔԾ խորհրդին, տարիներով սպասենք որոշմա՞ն, իսկ մեր պաշտպանյալները մնան առանց պաշտպանների»:

Հիշեցնենք, որ 180 փաստաբան գործադուլ է հայտարարել՝  ի նշան «դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …