Breaking News

Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են 29-ամյա աղջկա ինքնասպանությունը

Սեպտեմբերի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը:  Shamshyan.com-ի տեղեկությամբ՝ ոստիկանները մոտենալով նրան՝ տևական ժամանակ խնդրել և բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի, իսկ նա անընդհատ կրկնել է, որ ունի առողջական և ֆինանսական խնդիրներ, ինչի համար չի ուզում ապրել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել աղջկան և օգնել են վտանգավոր եզրագծից անցնել ապահով հատված, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Աղջիկը Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տաթևիկ Հ.-ն է:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …