Breaking News

«Ժողովուրդ». Գեներալ Մանվելի հովանավորյալի ոչ մի արարք չի պատժվում. ոստիկանները ժամեր անց բաց են թողնում

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առևանգել էր Էջմիածին-Երևան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղևորներով, ու ջարդուփշուր արել:

Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, այլև սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, և նոր վիճաբանություն սարքել՝ այս անգամ պահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց են թողել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …